Գելենջիկի վրա գիշերային հարձակումն ամենազանգվածայինն ու ամենաերկարատևն էր. իշխանություններ

Բաժանորդագրվել

Հարձակումն իր նպատակների չի հասել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Գելենջիկը (Կրասնոդարի երկրամաս) անցած գիշեր ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածայինն և ամենաերկարատև հարձակմանը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովը։

Նրա խոսքով՝ քաղաքի վրա անօդաչուներ նկատվել են ամբողջ գիշեր։ Դրանք ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի և մոբիլ կրակային խմբերի կողմից։

Բոգոդիստովը հայտարարել է, որ հարձակումն իր նպատակին չի հասել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել զինվորականներին քաղաքի բնակիչներին և հյուրերին պաշտպանելու համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment