Թաթոյանին անգամ ԺԵԿ-ի պետ չեմ վստահի․ ՔՊ անդամ, կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Հակոբ Սիմիդյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայտնի է, որ ՔՊ հիմնադիր անդամ Հակոբ Սիմիդյանն առաջադրել է իր թեկնածությունը ՔՊ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Սիմիդյանը քվեաթերթիկում 248 համարն է։ Նկատենք նաև, որ իրավաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր գրառում էր արել, թե իբր Սիմիդյանը որևէ ֆեյսբուքյան էջում կատարված հարցման ժամանակ քվեարկել է Արման Թաթոյանին։ Հետագայում Ասլանյանն այդ գրառումը հեռացրել է։ Այս հարցով դիմեցինք ՇՄ նախկին նախարար, ՔՊ անդամ Հակոբ Սիմիդյանին՝ մեկնաբանության համար։ Մեզ հետ զրույցում Սիմիդյանն ասաց․ «Ես Արման Թաթոյանին անգամ ԺԵԿ-ի պետ չեմ վստահի, ուր մնաց՝ նրան քվեարկեմ։ Րաֆֆի Ասլանյանի անունն էլ առաջին անգամ եմ լսում, չեմ հիշում՝ ով է ինքը։ Իմ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումը հայտնի է վաղուց, վստահ եմ՝ ասլանյանների բանսարկությունները մեր թիմում ծիծաղ են առաջացնում»։

Leave a comment