ՏԵՍԱՆՅՈւԹ․ Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Փաշինյանն ինքը սոցցանցի իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել և գրել. «Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»։

Տեսանյութից երևում է, որ նա մեկնում է սովորական ինքնաթիռով, այլ ուղևորների հետ։

Leave a comment