Իրանը Հորմուզի նեղուցից ստացված գումարներն ուղղելու է ենթակառուցվածքների վերականգնմանը

https://arm.sputniknews.ru/20260908/irany-hvormuzi-neghucic-stacvats-gumarnern-ughghelu-e-entakarucvatsqneri-verakangnmany-106612485.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն

Բաժանորդագրվել

Նավագնացության կարգավորումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ապահովումը հանձնարարված է ԻԻՀ կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները հաստատել են կանոնակարգ, ըստ որի՝ Հորմուզի նեղուցում գանձումներից ստացված եկամուտներն ուղղվելու են ԱՄՆ-ի հետ հակամարտությունից տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։

Օրինագիծը ներառում է կետեր, որոնք արգելում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված այլ երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նավերը չեն կարողանա նեղուցով փոխադրել Իսրայելի հետ փոխկապակցված ցանկացած տեսակի բեռ՝ ռազմական, թե քաղաքացիական։ Խախտողների համար նախատեսված են տուգանքներ՝ փոխադրվող բեռի արժեքի մինչև 20%-ի չափով։

Նավագնացության կարգավորումը, նավերի շարժի մոնիթորինգը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության ապահովումը հանձնարարվելու է Իրանի կառավարությանը, որը գործելու է երկրի զինված ուժերի հետ համագործակցությամբ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ փոխանակեցին։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հակամարտության սրացման պատճառով գործնականում կանգ է առել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման առանցքային երթուղին է։ Արդյունքում վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքը ներկայումս կազմում է մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց մոտ 4,1 դոլար։

Leave a comment