Ուկրաինայում կրակը դադարեցնելու մասին եվրոպական երկրների կոչը ժամանակ շահելու համար է. ՌԴ

https://arm.sputniknews.ru/20260908/ukrainajum-kraky-dadarecnelu-masin-evrvopakan-erkrneri-kvochy-zhamanak-shahelu-hamar-e-rd-106612058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_74:0:874:600_1920x0_80_0_0_29332c62f469c1372bf243ba32fea2a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, եվրոպա

սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, եվրոպա

Բաժանորդագրվել

Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, սակայն դրանց ընթացքում չի դադարեցնի խնդիրների լուծումը ռազմական մեթոդներով։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական մի շարք պետությունների առաջնորդների կոչը՝ Ուկրաինայում անհապաղ կրակը դադարեցնելու վերաբերյալ, թաքցնում է վերազինման համար ժամանակ շահելու Կիևի ռեժիմի ցանկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում։

«Հիմա ոմանք, այդ թվում Ֆինլանդիայի նախագահը, Իտալիայի վարչապետը, սկսում են խոսել կրակը շտապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Եվ դրա հետևում նույնպես թաքնված է ժամանակ շահելու ցանկությունը, բոլորն էլ դա հիանալի հասկանում են։ Եվ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ չի թաքցնում։ Եվ ասում է․ «Մեզ շտապ անհրաժեշտ են հրթիռներ Patriot համակարգերի համար և ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ, մենք պետք է պահպանենք մեր պետությունը»։ Եվ այդպես շարունակ»,-ասել է Լավրովը։

Եվրոպան, ընդգծել է նա, ձախողել է Ուկրաինայում կարգավորմանը մասնակցելու իր բոլոր շանսերը՝ սկսած 2013 թվականից, և նորից նման հնարավորություն ստանալը նրա համար բարդ է լինելու։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, սակայն դրանց ընթացքում չի դադարեցնի խնդիրների լուծումը ռազմական մեթոդներով։

Լավրովը հիշեցրել է, որ եղել են երկու-երեքօրյա զինադադարներ, որոնք Ռուսաստանն առաջարկում էր Զատկի, Հաղթանակի օրվա առթիվ։

«Հիմա ամերիկյան կողմի խնդրանքով եռօրյա զինադադար էր հայտարարվել, մենք ուժ չենք կիրառել, որպեսզի ամերիկացի բանակցողները մեկնեն Կիև»,-հավելել է նա։

Նախօրեին Կիևում ԱՄՆ առաջնորդի հատուկ պատվիրակը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների եռակողմ հանդիպման մասին կարող է հայտարարվել առաջիկայում։

Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում կայացած հանդիպումներին բերել են թարմացված փաստաթղթեր, որոնք հաշվի են առնում հանգամանքների փոփոխությունը փետրվարին ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կասեցումից ի վեր։

Վերջին անգամ ռուս և ուկրաինացի բանակցողները դեմ առ դեմ հանդիպել էին Շվեյցարիայում փետրվարին, Ուիտկոֆն ու Քուշներն այն ժամանակ հանդես էին գալիս որպես միջնորդներ։ Սակայն փետրվարի վերջին իրանական հակամարտության մեկնարկից հետո ԱՄՆ-ն սկսեց ավելի քիչ ժամանակ հատկացնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։

Leave a comment