«Գորիսը օր օրի փոխվում է` բարեկարգվում են փողոցները, ստեղծվում է նոր ու գեղեցիկ միջավայր, տնկվում են ծառեր ու ծաղիկներ, որ քաղաքը լինի ավելի կանաչ, մաքուր, խնամված ու հարմարավետ։ Այս ամենի հիմքում մեծ աշխատանք, ժամանակ ու միջոցներ են ներդրվում։ Բայց միայն համայնքը չի կարող պահպանել ու խնամել այն, ինչը ստեղծում ենք միասին։
Գորիսի որոշ հատվածներում նորատունկ և արդեն իսկ կանաչապատված ծառերը ջրի պակասից սկսում են չորանալ։ Իսկ երբեմն բավական է շատ փոքր ուշադրություն՝ մի քանի րոպե ժամանակ և մի քանի դույլ ջուր, որպեսզի ծառերը շարունակեն ապրել, կանաչել ու տարիներ շարունակ զարդարել մեր քաղաքը։
Սիրելի գորիսռցիներ, եթե ձեր տան, բակի կամ աշխատավայրի մոտ ծառ կա՝ ջրե՛ք այն։ Այդ փոքր քայլով դուք ոչ միայն ծառ եք փրկում, այլև պահպանում եք Գորիսի այն գեղեցիկ տեսքը, որի ստեղծման համար աշխատում ենք միասին։ Գեղեցիկ ու կանաչ Գորիսը միայն համայնքի աշխատանքը չէ։ Այն մեր ընդհանուր տունն է, և այն կանաչը պահելը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը»։