Պեսկով․ «Ռուսաստանի հաղթանակը շատ մոտ է»

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ է հակամարտությունում իր նպատակների իրագործմանն ու հաղթանակին։ Այս մասին Կրեմլի ներկայացուցիչը նշել է սեպտեմբերի 8-ին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։

Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը լիովին վստահ է սեփական ռազմական ներուժին և ընթացող գործողությունների արդյունավետությանը․

«Մենք համոզված ենք, որ հաղթանակը շատ մոտ է։ Մենք վստահ ենք մեր ռազմական ներուժին և մեր զինվորականների գործողություններին։ Մեր մարտական գործողություններն ընթանում են շատ հաջող»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ հավելել է, որ ստեղծված իրավիճակը կարող էր լուծվել շատ ավելի վաղ, եթե Կիևի իշխանությունները պատրաստ լինեին ստանձնել պատասխանատվություն և կայացնել բարդ որոշումներ։

Հատկանշական է, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ներկայումս դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման որևէ գործընթաց չկա, իսկ արևմտյան երկրներից հնչող հայտարարությունները նպատակ ունեն միայն դադար վերցնել և վերախմբավորել ուկրաինական ուժերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment