Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան

«Երբ որևէ բան անարդար է, բնական է ցանկանալ այն փոխել։ Բայց ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում։ Կարևոր է հասկանալ՝ ինչ ենք փոխում, ինչ ճանապարհով ենք փոխում և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ փոփոխությունը»,-գրում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.

«Երբեմն անարդարությունը վերացնելու փորձը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների, քան հենց այն անարդարությունը, որի դեմ պայքարում էինք։ Իսկ ամենաողբերգականն այն է, երբ ժամանակ հետո պարզվում է, որ «անարդարություն» ասվածն իրական ծավալներով այնպիսին չէր, ինչպիսին որ ներկայացվում էր…

…Հասարակության կյանքում ոչ մի փոփոխություն չպետք է իրականացվի միայն «ամեն ինչ փոխելու» կրքոտ ցանկությամբ։ Նախ պետք է հասկանալ դրա հնարավոր հետևանքներն ու կախատեսել այդ ամենի համար վճարվող գինը։

Հակառակ դեպքում այդպիսիներին սպասվում է այն վիճակը, որում այսօր հայտնվել է ՄԵՆՔ…»։

Leave a comment