Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանում կառուցված այս կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբն այլևս չի կուտակվում. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը: