Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Փոքր Մասրիկ բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Անի Ս․-ի վարած «Volkswagen Tiguan» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Leave a comment