Վերահսկողության տակ է վերցվել ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը Հորմուզի նեղուցի մուտքի մոտ. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը։

ԻՀՊԿ-ն երեքշաբթի հայտարարել է, որ ռազմածովային ուժերի մարտիկները համապարփակ հետախուզական գործողության շրջանակում Հորմուզի նեղուցի մուտքի մոտ արգելափակել են ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սուզանավերից մեկի ճանապարհը։

«Հարկ է նշել, որ սուզանավն արդեն գրավված է, իսկ դրա պատկերները կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- նշել են ԻՀՊԿ-ում։

 

Leave a comment