https://arm.sputniknews.ru/20260908/irany-amn-i-het-knqvats-hushagiry-derevs-hamarum-e-hakamartutjan-kargavvorman-himq-agn-106610448.html
Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը դեռևս համարում է հակամարտության կարգավորման հիմք. ԱԳՆ
Իրանը ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը դեռևս համարում է հակամարտության կարգավորման հիմք. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արաղչին նաև նշել է Հորմուզի նեղուցով նավարկության ժամանակավոր երթուղու շուրջ Օմանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացը: 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T20:08+0400
2026-09-08T20:08+0400
2026-09-08T20:08+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1535:864_1920x0_80_0_0_0794aab896e0226d2e3a2eeaa8a8aaa8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Վաշինգտոնի հետ փոխըմբռնման հուշագիրը դեռևս հիմք է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման համար և կոչ է անում Վաշինգտոնին կատարել դրա պայմանները՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իրանի հետ գործարքը չարժի այն թուղթը, որի վրա այն գրված է:Նախարարը նաև նշել է Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր երթուղու շուրջ Օմանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացի մասին և հայտարարել, որ կողմերը շարունակում են Հորմուզի կառավարման հարցերի շուրջ քննարկումները:Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը այնտեղով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։Վերջին օրերին նեղուցով անցնող նավերի ինտենսիվությունը խիստ նվազել է, իսկ խոշոր նավթային լցանավերն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1365:1023_1920x0_80_0_0_bc4fe4c280c1ff03f46ef325c1bdd82a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Բաժանորդագրվել
Արաղչին նաև նշել է Հորմուզի նեղուցով նավարկության ժամանակավոր երթուղու շուրջ Օմանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Վաշինգտոնի հետ փոխըմբռնման հուշագիրը դեռևս հիմք է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման համար և կոչ է անում Վաշինգտոնին կատարել դրա պայմանները՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իրանի հետ գործարքը չարժի այն թուղթը, որի վրա այն գրված է:
«Լուծման ճանապարհը պարզ է։ ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրի շրջանակներում պարտավորությունների և իր կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարմանը հող կստեղծի Մերձավոր Արևելքում գործերի բնականոն վիճակի վերականգնման համար», – Արաղչիի խոսքը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը նաև նշել է Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր երթուղու շուրջ Օմանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացի մասին և հայտարարել, որ կողմերը շարունակում են Հորմուզի կառավարման հարցերի շուրջ քննարկումները:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրումը այնտեղով տեղափոխվում էր նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Վերջին օրերին նեղուցով անցնող նավերի ինտենսիվությունը խիստ նվազել է, իսկ խոշոր նավթային լցանավերն ու գազատարները գործնականում դադարել են օգտագործել այն: