https://arm.sputniknews.ru/20260908/bjureghavanum-aghiqajin-varakvov-hivandneric-4-erekha-der-hivandanvocum-e–106610126.html
Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է
Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին… 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T19:56+0400
2026-09-08T19:56+0400
2026-09-08T19:56+0400
բյուրեղավան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106608348_0:316:1150:963_1920x0_80_0_0_d5bfb625a68fa51aa33affc869be9e9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։ «ՀՎԿԱԿ-ն իրականացրել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,– գրել է Ավանեսյանը։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106608348_0:266:1150:1129_1920x0_80_0_0_c0cf655cce871f3b502644e44f78b776.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուրեղավան
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։
«7 հոգի դիմել է ամբուլատոր օգնության։ Այս պահին 4 երեխա հիվանդանոցում է»,– նշեցին գերատեսչությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։
«ՀՎԿԱԿ-ն իրականացրել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,– գրել է Ավանեսյանը։