Տղամարդու ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
«Սեպտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանները պարզել են, որ աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու մեջ կասկածվողը Մասիս քաղաքի բնակիչ է, որը ձերբակալվելով` իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։