Հայտնի են Ոսկե գնդակ-2026-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի հավակնորդները

Հայտնի են Ոսկե գնդակ-2026-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի հավակնորդները

France Football հանդեսը հրապարակել է «Ոսկե գնդակ-2026»-ի Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի 10 հավակնորդների անունները, որոնցից հաղթողը պաշտոնապես հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս  մասին հայտնում է armsport.am-ը:

Քերիմ-Սեմ Ալայբեգովիչ (Բոսնիա և Հերցեգովինա, 18 տարեկան, հարձակվող, «Ռեդ Բուլ Զալցբուրգ» / 2026թ. օգոստոսից՝ «Յուվենտուս»)
2025/26 մրցաշրջան՝ 54 խաղ, 14 գոլ, 6 ասիստ, 6 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Այուբ Բուադի (Մարոկկո, 18 տարեկան, հենակետային կիսապաշտպան, «Լիլ» / 2026թ. օգոստոսից՝ «Մանչեսթեր Սիթի»)
2025/26 մրցաշրջան՝ 55 խաղ, 1 գոլ, 2 ասիստ, 10 դեղին և 2 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ չկան
Երկրորդ անգամ է հավակնում մրցանակին (լավագույն արդյունքը՝ 9-րդ տեղ 2025-ին)

Պաու Կուբարսի (Իսպանիա, 19 տարեկան, կենտրոնական պաշտպան, «Բարսելոնա»)
2025/26 մրցաշրջան՝ 62 խաղ, 1 գոլ, 2 ասիստ, 5 դեղին և 1 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ
Երրորդ անգամ է հավակնում մրցանակին (լավագույն արդյունքը՝ 5-րդ տեղ 2024-ին)

Յան Դիոմանդե (Կոտ դ’Իվուար, 19 տարեկան, հարձակվող, «ՌԲ Լայպցիգ» / 2026թ. օգոստոսից՝ «Ռեալ Մադրիդ»)
2025/26 մրցաշրջան՝ 50 խաղ, 16 գոլ, 10 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Լենարտ Կարլ (Գերմանիա, 18 տարեկան, հարձակվող, «Բավարիա»)
2025/26 մրցաշրջան՝ 44 խաղ, 12 գոլ, 8 ասիստ, 1 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Էլի Ջունիոր Կրուպի (Ֆրանսիա, 20 տարեկան, հարձակվող, «Բորնմութ»)
2025/26 մրցաշրջան՝ 40 խաղ, 16 գոլ, 0 ասիստ, 6 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Լամին Յամալ (Իսպանիա, 19 տարեկան, հարձակվող, «Բարսելոնա»)
2025/26 մրցաշրջան՝ 57 խաղ, 25 գոլ, 20 ասիստ, 6 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ
Երրորդ անգամ է հավակնում մրցանակին (հաղթող է ճանաչվել 2024 և 2025 թվականներին)

Յոհան Մանզամբի (Շվեյցարիա, 20 տարեկան, կենտրոնական/հարձակվողական կիսապաշտպան, «Ֆրայբուրգ» / 2026թ. հուլիսից՝ «Ասթոն Վիլա»)
2025/26 մրցաշրջան՝ 61 խաղ, 12 գոլ, 8 ասիստ, 6 դեղին և 2 կարմիր քարտ
Տիտղոսներ՝ չկան
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Իբրահիմ Մազա (Ալժիր, 20 տարեկան, կենտրոնական/հարձակվողական կիսապաշտպան, «Բայեր Լևերկուզեն»)
2025/26 մրցաշրջան՝ 61 խաղ, 7 գոլ, 7 ասիստ, 3 դեղին քարտ
Տիտղոսներ՝ չկան
Առաջին անգամ է հավակնում մրցանակին

Ուորեն Զաիր-Էմերի (Ֆրանսիա, 20 տարեկան, եզրային պաշտպան/կիսապաշտպան, ՊՍԺ)
2025/26 մրցաշրջան՝ 62 խաղ, 3 գոլ, 6 ասիստ, 5 դեղին քարտ
Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ սուպերգավաթ, Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ
Երկրորդ անգամ է հավակնում մրցանակին (լավագույն արդյունքը՝ 8-րդ տեղ 2024-ին)

Նախորդ տարվա դափնեկիրն է ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն։

Leave a comment