ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Լատվիա ու Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՖՖ-ն սկսում  է հավատարմագրումն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2026/2027թթ Հայաստան-Լատվիա ու Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումների համար։ 

Խաղերը կկայանան սեպտեմբերի 25-ին ու 28-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 12։00-ն լրացնեն առցանց հայտը։ Հայտերը կարող եք լրացնել՝ անցնելով այս ՀՂՈՒՄՈՎ։

Հայտերի մեծ քանակի դեպքում առավելությունը տրվելու է մարզական/ֆուտբոլային ուղղվածությամբ լրատվամիջոցներին, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես և պարբերաբար լուսաբանել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումները։

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտմամբ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Leave a comment