Երևանում վերելակների փոխարինման ծրագրի շրջանակում այս տարվա վերջին քաղաքում փոխարինված կլինի շուրջ 3060-3070 վերելակ։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերելակների սպասարկման և համատիրությունների գործառույթներին։
«Էդ համատիրություններն ինչներիս են պետք, մենք համատիրության փաստացի գործառույթը վերցրել ենք քաղաքի ուսերին, ամբողջ քաղաքով կապիտալ ներդրումն իրականացնում ենք»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում քաղաքում կփոխարինվի վերելակների մեծ մասը, և կմնա մոտ 1300 վերելակ։
«Այդ հսկայական ծավալի աշխատանքը մենք արել ենք, սպասարկո՞ւմն էլ մենք անենք»,- նշեց Երևանի քաղաքապետը։