Ռուսաստանը կպատասխանի Հունգարիայից 10 դիվանագետի արտաքսմանը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Ռուսաստանը կպատասխանի 10 դիվանագետների արտաքսմանը», – նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը հայտնել էր, որ երկիրը Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի է արտաքսում, քանի որ նրանց գործունեությունը համարում է դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի։