Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


«Bluemart»-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Bluemart»-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։

Դիտումների քանակ3

Leave a comment