Չայկան՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին․ Ինչպես մեծ ընտանիքում՝ ամեն ինչ լինում է

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Իգոր Չայկան գնահատել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ նշելով, որ դրանք նման են «մեծ ընտանիքում» առկա հարաբերություններին, որտեղ տարբեր իրավիճակներ են լինում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նորմալ հարաբերություններ են, ինչպես մեծ ընտանիքում՝ ամեն ինչ լինում է»,- նշել է նա՝ մեկնաբանելով Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ներկա վիճակը։

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։

Leave a comment