Ձյուն, բուք մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Գնդեվազ-Ջերմուկ և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջաջուռի լեռնանցքում բուք է։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հորդորում են Ճանապարհային դեսպարտամենտից:

Leave a comment