Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ շփումները օգտակար են երկու կողմերի համար. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամենասկզբից Թրամփի վարչակազմն ունեցել է և՛ ցանկություն, և՛ կարողություն՝ տեսնելու հակամարտության արմատական պատճառները»,- երեքշաբթի օրը մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։
«Եվ հենց սա է մեզ թույլ տալիս հավատալ, որ համապատասխան դեսպանների հետ զրույցները, բանակցությունները և շփումները օգտակար են երկու կողմերի համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։