Ճամփորդական բարձերի սահմանափակումը միայն Հայաստանի՞ն է վերաբերում. Wizz Air–ի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ճամփորդական բարձերի սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլև մյուս բոլոր երկրների ուղևորներին։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այսօր այս մասին ասաց Wizz Air–ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինը` անդրադառնալով ընկերության կողմից կիրառվող այն կարգավորմանը, ըստ որի` ճամփորդական բարձերը ևս ուղեբեռ կհամարվեն, եթե չտեղավորվեն ձեռքի ուղեբեռի մեջ։

Այս կարգավորումը Wizz Air–ը որոշել է կիրառել, քանի որ շատ ողևորներ այդ բարձիկի մեջ են փորձում տեղավորել իրենց հագուստի մի մասը։

«Իրական պատճառն այն է, որ Wizz Air–ի օդանավերն ունեն սահմանափակ քանակությամբ տեղեր, իսկ ցածր սակագները սահմանափակ հնարավորություններ են տալիս ուղևորներին։ Մենք չենք ուզում, որ այլ ողևորներ վճարեն մյուսների բենֆիտների համար. եթե դու վճարում ես քո նստատեղի համար, մյուսները վճարում են նաև ուղեբեռի համար»,– հայտարարեց Մալինը։

Նշենք, որ այս տարվա դեկտեմբերից Wizz Air–ը 3 նոր ուղղություն կգործարկի` Շվեցարիա, Իսպանիա, Բուլղարիա։

Leave a comment