Առաջիկա օրերին Հայաստանն ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի նախագծի հետ կապված դիտարկումները. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին Հայաստանն ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի նախագծի հետ կապված դիտարկումները, ԱԺ-ում ասյ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաձայնագրի նախագիծը, նրա խոսքով, հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա։

«Ամբողջ ծավալով ընթանում է Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, տեղյակ եք, որ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարեց, որ այնտեղ պոտենցիալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ սկսվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար։

«Հաջորդիվ մենք կտեսնենք, թե ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում, այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատախանում է ՀՀ շահերին»,- նշեց նա։

Leave a comment