Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։