Կրեմլը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի. Պեսկով

Բաժանորդագրվել

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերը, այդ թվում՝ ամերիկյան շփումները երկու կողմերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում և եռակողմ բանակցությունների վերսկսման հույս ունի, սակայն ամեն բան Կիևից է կախված։ Այս կարծիքին է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ Sputnik-ի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ ուկրաինական կողմին ճկունությունն է պակասում հակամարտության կարգավորման հարցում։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան մտադիր է հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին և վստահ է իր հաղթանակում՝ հաշվի առնելով մարտադաշտում զարգացող իրավիճակը, թեև կնախընտրեր դա անել խաղաղ ճանապարհով։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ սկսել է հակամարտությունը, Ռուսաստանը փորձում է ավարտել այն։

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում կարգավորմանը նպաստելու բոլոր փորձերը, այդ թվում՝ ամերիկացի բանակցողների կողմից, որոնք շփումներ են ունենում Մոսկվայում և Կիևում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մոսկվա և Կիև կատարած այցելություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպման մասին հնարավոր է` հայտարարվի առաջիկայում։

Leave a comment