Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը


Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։11-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։


Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 10։51-ին։

Դիտումների քանակ5

Leave a comment