https://arm.sputniknews.ru/20260908/ev-hh-ishkhanutjunnerin-ev-em-in-dzerntu-e-ajs-anvorvoshutjuny-levvon-qvocharjan-106584598.html
Ե՛վ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին ձեռնտու է այս անորոշությունը․ Լևոն Քոչարյան
Ե՛վ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին ձեռնտու է այս անորոշությունը․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ իրենք դիմել են տարբեր դեսպանություններ՝ հանդիպումներ կազմակերպելու համար, առայժմ արձագանք չկա։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T12:45+0400
2026-09-08T12:45+0400
2026-09-08T12:45+0400
աժ (ազգային ժողով)
եվրամիություն
հայաստան
լևոն քոչարյան
քաղբանտարկյալ
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106581258_0:59:1500:903_1920x0_80_0_0_320fa6d4adfa83a9692646d938abbfc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական կառույցները կարծես չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, մինչդեռ մոտ 10 տարի առաջ աղմուկ կբարձրացնեին, եթե նման բան լիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։Նրա խոսքով՝ եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ իրենք այս հարցերը բարձրացնում են, հաճախ այդ պաշտոնյաների կողմից մտահոգություններ հնչում են, սակայն դրանց չեն հետևում հանրային արձագանք և կոնկրետ քայլեր։Քոչարյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիմել է նաև օտարերկրյա դեսպանություններ՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով, սակայն արձագանք դեռ չկա։ Շեշտեց՝ ամեն ինչ արվելու է՝ թույլ չտալու համար, որ եվրոպական կառույցներն ու պաշտոնյաները չնկատելու տան Հայաստանում մարդու իրավունքների խախտումների այս ծավալը։ՀՀ երկրորդ նախագահի որդու մոտ տպավորություն է, որ անորոշության այս վիճակը և՛ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին է ձեռնտու։«Իբրև թե գնում ենք դեպի Եվրոպա, բայց և ոչ մի պաշտոնական գործընթաց, որովհետև եթե լինի պաշտոնական գործընթաց, իրենք արդեն չեն կարողանալու աչք փակել այս ամեն ինչի վրա (քաղաքական հետապնդումների– խմբ․)»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ պաշտոնական գործընթացից հետո ամեն ինչ պետք է հստակ լինի, իսկ այսպես «մեջտեղում» անորոշ վիճակը հարմար է բոլոր կողմերին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106581258_75:0:1408:1000_1920x0_80_0_0_416ae88770549cdc96f9d102e3c1f292.jpg.webp
աժ (ազգային ժողով), եվրամիություն, հայաստան, լևոն քոչարյան, քաղբանտարկյալ, ռոբերտ քոչարյան
աժ (ազգային ժողով), եվրամիություն, հայաստան, լևոն քոչարյան, քաղբանտարկյալ, ռոբերտ քոչարյան
Պատգամավորի խոսքով՝ իրենք դիմել են տարբեր դեսպանություններ՝ հանդիպումներ կազմակերպելու համար, առայժմ արձագանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական կառույցները կարծես չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները, մինչդեռ մոտ 10 տարի առաջ աղմուկ կբարձրացնեին, եթե նման բան լիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիմել է նաև օտարերկրյա դեսպանություններ՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով, սակայն արձագանք դեռ չկա։ Շեշտեց՝ ամեն ինչ արվելու է՝ թույլ չտալու համար, որ եվրոպական կառույցներն ու պաշտոնյաները չնկատելու տան Հայաստանում մարդու իրավունքների խախտումների այս ծավալը։
ՀՀ երկրորդ նախագահի որդու մոտ տպավորություն է, որ անորոշության այս վիճակը և՛ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին է ձեռնտու։
«Իբրև թե գնում ենք դեպի Եվրոպա, բայց և ոչ մի պաշտոնական գործընթաց, որովհետև եթե լինի պաշտոնական գործընթաց, իրենք արդեն չեն կարողանալու աչք փակել այս ամեն ինչի վրա (քաղաքական հետապնդումների– խմբ․)»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական գործընթացից հետո ամեն ինչ պետք է հստակ լինի, իսկ այսպես «մեջտեղում» անորոշ վիճակը հարմար է բոլոր կողմերին։