Երևանում 21-ամյա վարորդը «Նիսան»-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Կամո Ա.-ն իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենակով Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։