Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ հանգամանալից քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։
Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում բացված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Լատվիայի փոխգործակցությանը, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում»,-ասվում է լուրում:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել:
«Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն։