Խուզարկություններ՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ:
Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:
Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար: