ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալություններն իրականացվել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։