Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը
«Փաստ»-ի տեղեկացմամբ, փոփոխությունները միտված են ապահովելու լրացուցիչ երաշխիքներ և միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում են մատչելի միջավայր և հաղորդակցման միջոցներ, ինչպես նաև լրացուցիչ հանձնուքներ ու զբոսանքի ավելի երկար ժամանակ։
Անձնական տվյալների պաշտպանությունը խստացվում է, բժշկական զննությանը երրորդ անձանց ներկայությունը արգելվում է (օրենքով նախատեսված դեպքերից բացի), իսկ անձնական գործին կարող են ծանոթանալ միայն անձը և լիազորված մարմինները։ Կալանավորվածի աշխատանքը պետք է վարձատրվի, չլինի հարկադիր կամ շահագործող բնույթի, իսկ պատժախցում պահելու անընդմեջ ժամկետը սահմանվում է մինչև 20 օր։