Օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է հասարակական կազմակերպություն, հանվել է «622 հազար դոլար ստանալու մեղադրանքը». Ստեփանյանը՝ Թևանյանի գործով

«Օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է հասարակական կազմակերպություն»,-գրում է Ռուզաննա Ստեփանյանը՝ շարունակելով.

«Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։

Այսինքն շփումները եղել են ոչ թե հատուկ ծառայության, այլ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ:

Հանվել է նաև «622 հազար դոլար ստանալու մեղադրանքը»:

Վաղը այս գործով առաջին դատական նիստն է, մանրամասները

Leave a comment