Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է

Հասարակություն

07.09.2026 | 22:53

Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գավառ քաղաքի 59-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում զենք-զինամթերքը ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին ձերբակալել են 59-ամյա տղամարդու երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

«Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել ձերբակալվածի ազգականի վարած ավտոմեքենայում։

Խուզարկության ընթացքում մեքենայի հետևի նստարանին դրված պարկերում հայտնաբերվել են 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Նյութը՝ ՆԳՆ-ի հաղորդագրության հիման վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment