Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել


Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։


 


Որոշման հիմքում սեպտեմբերի 3-ին Քոչարյանի ներկայացրած հրաժարականի դիմումն է։


 


Հիշեցնենք՝ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին։


 


2015-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Դիտումների քանակ3

Leave a comment