«Ահա այսպիսի վերաբերմունք». ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից

https://arm.sputniknews.ru/20260907/aha-ajspisi-verabermunq-inchu-e-nvorat-ter-grigvorjancy-hrazharvel-hh-qaghaqaciutjunic-106566804.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/392/84/3928454_89:0:1513:1068_1920x0_80_0_0_1fc706f5645143a62b0a4c700a208a75.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նորատ տեր–գրիգորյանց, հայաստան, քաղաքացիություն

նորատ տեր–գրիգորյանց, հայաստան, քաղաքացիություն

Բաժանորդագրվել

Քաղաքացիությունից հրաժարվելու հիմնական պատճառը 2020 թվականի պատերազմի նախաշեմինՀՀիշխանությունների գործողությունների և անվտանգության հարցերի նկատմամբ նրանց մոտեցումներիցհիասթափվելն էր:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանիզինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2020 թվականին: Sputnik Արմենիային տված հարցազրույցում գեներալն ասում է, որ ինքըդիմումը ներկայացրել էր մինչևԼեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկիզբը։

Ռազմական գործողությունների սկսվելուց մոտ մեկ ամիս առաջ Տեր-Գրիգորյանցը Հայաստան էր եկել երկրի ղեկավարությանը հնարավոր պատերազմի մասին զգուշացնելու և իր օգնությունն առաջարկելու համար: Նա հանդիպել էրայն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի հետ և խնդրել հանդիպում կազմակերպել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Ես եկել էիաջակցելու և եղանախագահ Արմեն Սարգսյանի մոտ։ Նախագահի մոտից զանգեցիպաշտպանության նախարար Տոնոյանին, որին հիմա դատում են։ Հեռախոսը վերցրեց մի գնդապետ: Ասացի՝ խնդրում եմ փոխանցել նախարարին, որ պետք է հանդիպեմ նրա հետ, ես հիմա նախագահի մոտ եմ, մեկ ամսից պատերազմ է լինելու»,- պատմում է նա:

Տոնոյանի հետ հանդիպում այդպես էլ չկայացավ։ Ինչպես պնդում է Տեր-Գրիգորյանցը, Սարգսյանն այն ժամանակ մերժումը բացատրեցհետևյալ կերպ. «Նրանք գիտեն ձեր ունակությունները, ուստի վախենում են, որ դուք կտապալեքիրենց ծրագրերը»:

Դրանից հետո գեներալը մեկնել է Հայաստանից։

«Այսպատասխանըինձ համար շատ ցավալիէր։ Որովհետև ես հինգ տարի Հայաստանին հույսով, հավատով ծառայել եմ, ստեղծել, ղեկավարել… Եվ ահա այսպիսի վերաբերմունք», – ասում էնա։

Դրանից հետոՏեր-Գրիգորյանցը դիմել է Հայաստանիհյուպատոսություն, հանձնել անձնագիրը և քաղաքացիությունից հրաժարվելու դիմում գրել։

«Գնացի հյուպատոսություն և վերադարձրի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմանքով հարցրին՝ պարոն Տեր-Գրիգորյան, ի՞նչ եք անում»,-պատմում էնա:

Երկու-երեք ամիս անց գեներալը ծանուցում է ստացել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին։ Այդ ժամանակ պատերազմն արդեն սկսվել էր։

Տեր-Գրիգորյանցն իր որոշումն ուղղակիորեն կապում է այդ այցելության ժամանակ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։

«Ես Հայաստանում անելիք չունեմ. եթե նրանք չեն ուզում, ուրեմն ծրագրել են Հայաստանի կործանումը։ Ի՞նչ պիտի անեմ արդեն այդտեղ`խորոված չեմ ուտում, կոնյակ չեմ խմում», – ասում էգեներալը։

Գեներալընաև պնդում է, որ իր առաջարկները ռազմական ղեկավարության կողմից լսելու դեպքում 2020 թվականին իրադարձությունները կարող էին այլ կերպ զարգանալ:

Ինքը՝ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ քաղաքացիություն ստացել էր հանրապետության զինված ուժերի կազմավորմանը մասնակցելուց մի քանի տարի անց։ Ի սկզբանե, չնայած Հայաստանում աշխատելուն ու ապրելուն, նա ՀՀ քաղաքացի չէր։

Արցախյան առաջին պատերազմից հետո նրան առաջարկել են մնալ Հայաստանում և զբաղեցնել պետական բարձր պաշտոն, սակայն նա հրաժարվել է՝ իր խնդիրն ավարտված համարելով։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչը նրան առաջարկել է քաղաքացիություն տրամադրել՝ ի նշանավորումնհայկական բանակի ստեղծման գործում ունեցած ավանդի։

Ավելի վաղ «Իրավունք» թերթը հայտնել էր, որ Տեր-Գրիգորյանցը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից և այլևս մտադիր չէ գալ ՀՀ: Պարբերականը մեջբերել էրերկրի գործողիշխանությունների մասին նրա կտրուկ գնահատականը։

«Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնքդավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդինև ցանկանում են թուրքերի օգնությամբ ոչնչացնել այն», – հայտարարել էրՏեր-Գրիգորյանցը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում գեներալը հստակեցրեց՝ քաղաքացիությունից հրաժարվել է ոչ թե հիմա, այլ դեռ վեց տարի առաջ՝ 2020 թվականի պատերազմի նախաշեմինՀայաստան կատարած իր վերջին այցից հետո։

Leave a comment