Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ



Միջազգային





Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի  ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։

2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և հորատման աշխատանքներ՝ ընդհանուր 18 հազար մետր խորությամբ։

Հետախուզության արդյունքներով ընկերությունը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC միջազգային ստանդարտի համաձայն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment