21:41 07.09.2026 (Թարմացված է: 21:42 07.09.2026)
Բաժանորդագրվել
«Իշխանություն» լրատվական տեսանյութ էր հրապարակել` նշելով, որ Նալբանդյանին բերման են ենթարկում զինված իրավապահները։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը նկարահանվել են մեկ ու կես տարի առաջ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքի գործերի նախարարությունից։
«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,– նշված է պարզաբանման մեջ:
Ավելի վաղ, «Իշխանություն» լրատվական տեսանյութ էր հրապարակել` նշելով, որ Նալբանդյանին բերման են ենթարկում զինված իրավապահները։