Բաժանորդագրվել
2015–2019 թվականներին Վիգեն Քոչարյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են իր դիմումի համաձայն։ Այդ մասին նշված է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ։
«Հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Վլադիմիրի Քոչարյանի կողմից 2026 թ. սեպտեմբերի 3–ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը ` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները սեպտեմբերի 7-ից համարել դադարած»,– ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանը 2015–2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ է ընտրվել 2019 թվականի հունիսին։