Պեսկով․ Մոսկվան շահավետ փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ բոլոր ոլորտներում, հայտարարել է Պեսկովը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանին կապում է շահավետ փոխգործակցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ բառացիորեն բոլոր ոլորտներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները մասշտաբային համատեղ նախագծերի պլանների վերաբերյալ։
«Մենք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դա փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունն է, փոխադարձ ներդրումները, հարաբերությունները մշակույթի բնագավառում։
«Եվ, իհարկե, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ զարգացնել մեր այս հարաբերությունները այնպես, որ դրանք շահավետ գործ լինեն ոչ միայն մեզ համար, այլև նրանց»,- հավելել է Պեսկովը։