Անապայի տեխնիկական քոլեջում ուսանողը կրակ է բացել. մեկ մարդ զոհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.02.2026 | 16:52

Անապայի Արդյունաբերական տեխնիկական քոլեջի մոտ կրակոցներ են հնչել, հաղորդում են անվտանգության ուժերին մոտ գտնվող «Baza», «Mash» և «112» Telegram ալիքները, գրում է Meduza-ն։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ վիրավորվել է։ Վիրավորներից մեկը քոլեջի անվտանգության աշխատակիցն է։ Կրակողը ձերբակալվել է։ «Mash»-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը 2008 թվականին ծնված երիտասարդ է։

Կրասնոդարի երկրամասի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը հայտնել է, որ ուսանողը կրակ է բացել քոլեջի նախասրահում։ Երեք մարդ վիրավորվել է, իսկ կրակողը ձերբակալվել է։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, իր հերթին, հայտարարել է, որ կրակոցների ժամանակ սպանվել է դպրոցի անվտանգության աշխատակիցը։ Նա «առաջինը հարվածը ստացել է, արագ արձագանքել, զանգահարել է իրավապահ մարմիններին և կանխել հարձակվողի մուտքը քոլեջ»։

«Baza»-ն պնդում է, որ կասկածյալը կրակել է որսորդական հրացանից։ Նրա մոտից առգրավվել են որսորդական հրացան, պատյան և տասնյակ փամփուշտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment