Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հեռախոսով խոսելով դուրս եկա: Դրսում 10-12 ոստիկան կար: Փորձեցի Իսահակյան փողոցն անցնել անցման համար չնախատեսված վայրում (սխալ գործեցի): 4-5 ոստիկան շարժվեցին դեպի ինձ: Հաշվի առնելով փոքր տեղանքում (առավելագույնը` 30 քմ) առկա, ինչպես նաև ինձ մոտեցած ոստիկանների քանակը, հեռախոսով զրուցակցիս ասացի, որ «ոստիկանական պետություն է դարձել»: Ոստիկաններից «գլխավորը» մոռացավ ինձ մոտենալու պատճառը և սպառնալից տոնով հարցրեց, թե ասելով «ոստիկանական պետություն», ես ի՞նչ նկատի ունեմ: Հետաքրքրվեցի, թե ինքը որ պետության մասին մտածեց: «Գլխավորը» պատասխանեց` Հայաստանի Հանրապետության: Ասացի, որ սխալվում է, քանզի ես նկատի ունեի… Շվեյցարիան:
Իսկ այժմ պատասխանեք, թե ինչպես է կոչվում այն պետությունը, որտեղ փողոցում հերթապահող ոստիկանները բանուգործը թողած լսում են հեռախոսային խոսակցությունները: Այո, ճիշտ եք: Ոստիկանական պետություն է … Շվեյցարիան: