Եվրոպական հանձնաժողովից չեն հստակեցրել, թե Հայաստանի հետ վիզային ռեժիմը երբ կվերացվի

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) խոսնակ Պաուլա Պինյոն հրաժարվել է հաստատել, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզայի ազատականացումը կներդրվի մինչև 2029 թվականը։

Հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացում մինչև 2029 թվականը։

«Դեռ վաղ է կանխատեսել, թե արդյոք հենց 2029 թվականին, թե՞ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզայի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, դեռ շատ վաղ է ճշգրիտ լինելու համար», -Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։

Leave a comment