«Սովետահայերին քիչ է մնացել ապրելու»․ Հայկ Հովյանի գրառումն ու իշխանականների ատելության քարոզը ավագ սերնդի դեմ

Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականացվող պառակտիչ քաղաքականությունը հատել է բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները։ Սա միայն Եկեղեցու կամ առանձին ինստիտուտների դեմ ուղղված արշավ չէ․ իշխանամերձ շրջանակների, տարբեր քարոզիչների ու ակտիվիստների կողմից իրականացվում է հայկական հասարակության, ազգային նկարագրի ու բարոյական հիմքերի համատարած արժեզրկում։

Իշխանության աջակիցներից Հայկ Հովյանի արած հերթական հրապարակումը, որտեղ վերջինս բացահայտ գոհունակությամբ գրում է, թե անցնող ժամանակը մի լավ կողմ ունի՝ սովետահայերին քիչ է մնացել ապրելու (#կասենք_ողորմի հեշթեգով), պատահական վրիպում կամ անհատական կարծիք չէ։ Սա հասարակությունը պառակտելու, բարոյազրկելու և ավագ սերնդի նկատմամբ ատելություն գեներացնելու իշխանական հերթական մեթոդն է։ Ինչպես նախկինում արհեստականորեն հրահրվում էին «արցախցի-հայաստանցի», «սևեր-սպիտակներ», «հարուստներ-աղքատներ» կամ կրոնական պառակտումները, այժմ էլ թիրախում է հայտնվել խորհրդային տարիներին ծնված ավագ սերունդը։

Ամեն ինչ ոտնահարող, ազգային արժեքներն ու ավանդույթները ծաղրող այս քաղաքականությունը նպատակ ունի քանդել հասարակական դիմադրողականությունը։ Սեփական ժողովրդի ավագ սերնդին թշնամանքով վերաբերվելն ու նրանց մահը կանխավայելը վկայում են այն բարոյական անկման մասին, որով իշխանական պրոպագանդան փորձում է ամբողջությամբ արժեզրկել հայկական հասարակությունն ու պահպանել իր քաղաքական դիրքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment