Առաջին անգամ իրականացվել է կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Երվանդ Քոչարի փողոցում առաջին անգամ իրականացվել է առանց հենասյուների, կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ։

Սա Երևանում իր տեսակի մեջ միակն է, և հետագայում փորձը կկիրառվի նաև մայրաքաղաքի այլ փողոցներում»։

Leave a comment