Ռիգայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Լատվիայի արտաքին գործերի նախարարը

Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով, հայտնել է նախարարությունը։

Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Leave a comment