Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։
«Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ավելի վաղ ընդունել է, որ միայն օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է անդամակցել ԵՄ-ին։ Դրա համար անհրաժեշտ են լինելու պաշտոնական հայտի ներկայացում, թեկնածուի կարգավիճակի ստացում, Եվրամիության երկրների համաձայնություն և Հայաստանի քաղաքացիների հավանություն։