ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։
ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։
Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: