Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21):
Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– սննդի կառույցն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով և անձնակազմի համար հանդերձարանով։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
ՍԱՏՄ